Հեծանվի համաշխարհային օրվա հեծանվաշքերթին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը


Հայաստանի Հեծանվորդների ֆեդերացիան նախորդ շաբաթ կազմակերպել էր հեծանվաշքերթ՝ Հեծանվի համաշխարհային օրվա առթիվ։ Շքերթը մեկնարկել էր Հանրապետության հրապարակից և անցել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանությունը։


 


«Հեծանվաշքերթին մասնակցել է նաև ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։


 


«Երևանի փողոցներով հեծանիվ վարելը հիանալի էր։ Հուսով եմ՝ ավելի շատ մարդիկ կընտրեն հեծանիվը, քանի որ այն առողջ ապրելակերպի ամենապարզ քայլերից մեկն է»,- նշել է նա»։ 


 

Դիտումների քանակ5

Leave a comment