https://arm.sputniknews.ru/20260610/gegham-manukjany-zangvatsajin-hancagvortsutjan-masin-haghvordum-e-nerkajacrel-103357870.html
Գեղամ Մանուկյանը զանգվածային հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Գեղամ Մանուկյանը զանգվածային հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանությունները սպառնալիքներից անցել են գործնական փուլի և 25-օրյա վարժական հավաքներն օգտագործում են որպես պատժի ձևն, ինչ… 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T22:50+0400
2026-06-10T22:50+0400
2026-06-10T22:50+0400
գեղամ մանուկյան
վարժական հավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103357686_0:107:720:512_1920x0_80_0_0_8d4c0d6c8a0e8e7745976d115bcf4828.jpg.webp
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հաղորդում է ներկայացնում զանգվածային հանցագործության մասին, որը, ըստ նրա, կատարում են ՀՀ քաղաքական իշխանությունը, պաշտպանության նախարարը, իսկ հանցագործության գործիքներն են ռազմական ոստիկանությունն ու զինկոմիսարիատները։ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում անդրադառնում է այս օրերին ՀՀ ժամանած մեր հայրենակիցներին հանձնված 25-օրյա վարժական հավաքների ծանուցագրերին։ Պատգամավորի խոսքով՝ այդ քաղաքացիների ելքը հանրապետությունից արգելվել է, ինչն օրենքի խախտում է, քանի որ նման որոշում կարող է ընդունվել այն դեպքում, երբ մարդիկ հանցագործություն են կատարել, քրեական հետապնդում կա իրենց նկատմամբ, այս կամ այն պատճառով երկրից բացակայելու սահմանափակում ունեն։Այն, որ մի քանի օր առաջ եկած մեր հայրենակիցներին արգելում են Հայաստանը լքել, ըստ պատգամավորի՝ նշանակում է, որ իշխանություններն անցել են սպառնալիքներից գործնական փուլի՝ կոնկրետ հետապնդումների։Գեղամ Մանուկյանի տեղեկություններով՝ 25-օրյա վարժական հավաքների է կանչվել նաև մի երիտասարդ, որն այս տարի է զորացրվել, իսկ օրենքն արգելում է զորացրվելուց հետո 1 տարվա ընթացքում նրան ներգրավել վարժական հավաքներում։ Ըստ Մանուկյանի՝ օրենքն այս դեպքում էլ շրջանցվում է, որովհետև երիտասարդը Նիկոլ Փաշինյանի դեմ ֆեյսբուքյան գրառում էր կատարել։ Շեշտում է՝ 25-օրյա վարժական հավաքներն իշխանության կողմից օգտագործվում են որպես պատժի ձև, ինչն անթույլատրելի ու անբարո քայլ է։Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Տարոն Չախոյանն ընտրություններից առաջ հայտարարել էր, որ «Ռուսաստանից ընտրակաշառքով ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ ովքեր կհրաժարվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության»: Հաջորդ առավոտյան լուր տարածվեց, որ սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, անդրադառնալով այս լուրերին, հայտարարեց, որ եթե ՀՀ ժամանողը զինապարտ է, ապա հայրենիքի հանդեպ պարտք ունի:
2026
Լուրեր
am_HY
Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Sputnik Արմենիա
Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
2026-06-10T22:50+0400
true
PT2M12S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103357686_0:0:720:540_1920x0_80_0_0_bde7574791988d9d6fe455e07cd7acf0.jpg.webp
գեղամ մանուկյան, վարժական հավաք, видео
գեղամ մանուկյան, վարժական հավաք, видео
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխանությունները սպառնալիքներից անցել են գործնական փուլի և 25-օրյա վարժական հավաքներն օգտագործում են որպես պատժի ձևն, ինչ անթույլատրելի է։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը հաղորդում է ներկայացնում զանգվածային հանցագործության մասին, որը, ըստ նրա, կատարում են ՀՀ քաղաքական իշխանությունը, պաշտպանության նախարարը, իսկ հանցագործության գործիքներն են ռազմական ոստիկանությունն ու զինկոմիսարիատները։
Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում անդրադառնում է այս օրերին ՀՀ ժամանած մեր հայրենակիցներին հանձնված 25-օրյա վարժական հավաքների ծանուցագրերին։ Պատգամավորի խոսքով՝ այդ քաղաքացիների ելքը հանրապետությունից արգելվել է, ինչն օրենքի խախտում է, քանի որ նման որոշում կարող է ընդունվել այն դեպքում, երբ մարդիկ հանցագործություն են կատարել, քրեական հետապնդում կա իրենց նկատմամբ, այս կամ այն պատճառով երկրից բացակայելու սահմանափակում ունեն։
«Պարզվեց, որ ՌՈ պահանջով բազմաթիվ մեր քաղաքացիների ելք արգելվել է․․․ Հիշու՞մ եք՝ այս օրերին իշխանության ներկայացուցիչները սպառնում էին՝ ով գալիս է Ռուսաստանից, միանգամից վարժական հավաքների պետք է տանել։ Օրենքն ասում է՝ 25-օրյա վարժական հավաքների մասին քաղաքացուն տեղեկացնում են էլեկտրոնային փոստով, եթե փոստ չունի, ապա առձեռն, եթե անհնար է կամ հրաժարվում է առձեռն ընդունել, ապա azdarar.am-ում հայտարարում են ծանուցման մասին, և 9-րդ օրը միայն քաղաքացին համարվում է ծանուցված։ Այսինքն՝ մոտ 15-20 օր է պահանջվում, որ պարզվի՝ քաղաքացին ծանուցագիր չի վերցնում կամ հրաժարվում է գնալ, որից հետո կարող են քրեական հետապնդում հարուցել»,- նշում է Մանուկյանը։
Այն, որ մի քանի օր առաջ եկած մեր հայրենակիցներին արգելում են Հայաստանը լքել, ըստ պատգամավորի՝ նշանակում է, որ իշխանություններն անցել են սպառնալիքներից գործնական փուլի՝ կոնկրետ հետապնդումների։
Գեղամ Մանուկյանի տեղեկություններով՝ 25-օրյա վարժական հավաքների է կանչվել նաև մի երիտասարդ, որն այս տարի է զորացրվել, իսկ օրենքն արգելում է զորացրվելուց հետո 1 տարվա ընթացքում նրան ներգրավել վարժական հավաքներում։ Ըստ Մանուկյանի՝ օրենքն այս դեպքում էլ շրջանցվում է, որովհետև երիտասարդը Նիկոլ Փաշինյանի դեմ ֆեյսբուքյան գրառում էր կատարել։
Շեշտում է՝ 25-օրյա վարժական հավաքներն իշխանության կողմից օգտագործվում են որպես պատժի ձև, ինչն անթույլատրելի ու անբարո քայլ է։