Ալյանս Առաջադիմական Ցենտրիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է 2026 թվականի հունիսի 7֊ի խորհրդարանական ընտրություններում իշխանությունների կողմից թույլ տված բազմաթիվ ընտրախաղտումները, կեղծիքները և ընդիմադիր ուժերի նկատմամբ տարատեսակ բռնաճնշումները ու ձայների միտումնավոր նվազեցման հանցավոր երևույթները։
● Ելնելով վերոգրյալից, հորդորում ենք ընտրություններում բոլոր մասնակող քաղաքական ուժերին տեր կանգնել իրենց վստահված ձայներին և օրենքով սահմանված կարգով պահանջել վերահաշվարկ։
● Չճանաչել և բոյկոտել իր տեսակով այս խայտառակ ու կեղծված ընտրությունների արդյունքները և նախաձեռնել բոլոր մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ բոլոր միջոցառումները։
● Ալյանս Առաջադիմական Ցենտիստական կուսակցությունը իր ողջ կարողություններով և հնարավորություններով իր լիակատար աջակցությունը և պատրաստակամությունն է հայտնում բոլոր այն ուժերին, որոնք կգնան սկզբունքային պայքարի, հանուն արդարության վերականգնման, հանուն հայրենիքի և արժանավայել կյանքի, հանուն ազգի և ազգայինի։
Հարգանքով Ալյանս Առաջադիմական Ցենտրիստական կուսակցություն
10.06.2026