Հորդորում ենք բոլոր քաղաքական ուժերին տեր կանգնել իրենց վստահված ձայներին և օրենքով սահմանված կարգով պահանջել վերահաշվարկ․ «Ալյանս»

Ալյանս Առաջադիմական Ցենտրիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է 2026 թվականի հունիսի 7֊ի խորհրդարանական ընտրություններում իշխանությունների կողմից թույլ տված բազմաթիվ ընտրախաղտումները, կեղծիքները և ընդիմադիր ուժերի նկատմամբ տարատեսակ բռնաճնշումները ու ձայների միտումնավոր նվազեցման հանցավոր երևույթները։

● Ելնելով վերոգրյալից, հորդորում ենք ընտրություններում բոլոր մասնակող քաղաքական ուժերին տեր կանգնել իրենց վստահված ձայներին և օրենքով սահմանված կարգով պահանջել վերահաշվարկ։

● Չճանաչել և բոյկոտել իր տեսակով այս խայտառակ ու կեղծված ընտրությունների արդյունքները և նախաձեռնել բոլոր մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ բոլոր միջոցառումները։

● Ալյանս Առաջադիմական Ցենտիստական կուսակցությունը իր ողջ կարողություններով և հնարավորություններով իր լիակատար աջակցությունը և պատրաստակամությունն է հայտնում բոլոր այն ուժերին, որոնք կգնան սկզբունքային պայքարի, հանուն արդարության վերականգնման, հանուն հայրենիքի և արժանավայել կյանքի, հանուն ազգի և ազգայինի։

Հարգանքով Ալյանս Առաջադիմական Ցենտրիստական կուսակցություն

10.06.2026

Leave a comment