Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, այսօր իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում Էրդողանը անթույլատրելի է որակել գործողությունները, որոնք կարող են խաթարել տարածաշրջանային կայունությունը եւ սպառնալիքներ ստեղծել Թուրքիայի ազգային անվտանգության համար:
«Թուրքիայի անվտանգությունը սկսվում է Հալեպում, Դամասկոսում, Բեյրութում: Մենք չենք հանդուրժի ոտնձգություններ եղբայրական երկրների նկատմամբ եւ աչք չենք փակի ագրեսիայի վրա»,- ասել է նա:
«Եթե չկանգնեցվի իսրայելական ավազակությունը, ապա դրա հետեւանքները կմնան ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ողջ մարդկության ուսերին: Իսրայելին անհրաժեշտ է կանգնեցնել. դա ողջ առաջադեմ մարդկության պարտքն է, չի կարելի պատմության կրկնությունը թույլ տալ»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Էրդողան. Թուրքիայի անվտանգությունը սկսվում է Հալեպում եւ Բեյրութում
Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի անվտանգությունը սկսվում է նրա սահմաններից դուրս: