Իտալիայում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում փետրվարի 6-22-ը կանցկացվեն 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը։

Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 6-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ Մարզիկների շքերթի ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։ Նրանք արդեն ժամանել են Իտալիա ու մարզում անցկացրել մրցավայրում։

Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգան փետրվարի 15-ին: Սպորտային զույգերի ազատ ծրագիրը նախատեսված է փետրվարի 16-ին:

Գեղասահորդներից բացի, Հայաստանն ունի ևս երեք ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը։

Փետրվարի 7-ին դահուկորդ Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

Ձմեռային օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու 16 մարզաձևերում: Մի քանի մարզաձևերում պայքարն արդեն մեկնարկել է։

Leave a comment