Ինչ էր նշանակում Փաշինյանի «Ելք» դաշինքն՝ ըստ Լավրովի (տեսանյութ)
ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանի անդամակցության դադարեցումը՝ չվճարված անդամավճարների պատճառով
Հայաստանը արդեն երկու տարի է, ինչ չի վճարում իր անդամավճարները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն-ի (ՀԱՊԿ) բյուջե, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ անդամ երկրները կքննարկեն կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը Հայաստանի նկատմամբ։
Լավրովը նշել է, որ ընտրությունների օրը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Հայաստանը չի վճարում անդամավճարները, քանի որ փաստացի չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին։
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ երկիրը երկու տարվա ընթացքում չի մարում կազմակերպության բյուջեի հանդեպ ունեցած պարտքը, ապա կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկության իրավունքից և իր քաղաքացիներին քվոտային պաշտոնների առաջադրելու հնարավորությունից մինչև պարտքի մարումը։
Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը նախատեսում է, որ կազմակերպության կանոնադրական պարտավորությունները չկատարելու դեպքում անդամ պետությունը կարող է նաև հեռացվել ՀԱՊԿ-ից։ Այդ որոշումը կայացվում է առանց տվյալ երկրի ձայնը հաշվի առնելու։
Հայաստանը սառեցրել էր իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին 2024 թվականի փետրվարին։ Պաշտոնական Երևանը պատճառաբանել էր, որ կազմակերպության դաշնակիցները, այդ թվում՝ Ռուսաստանն ու Բելառուսը, չեն կատարում իրենց պարտավորությունները և չեն ընդունում պատասխանատվության իրենց գոտին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ը բնութագրել էր որպես Հայաստանի անվտանգության սպառնալիք և չէր բացառել կազմակերպությունից դուրս գալու հնարավորությունը։