Քաղաքականություն
10.06.2026 | 15:15
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը հրավիրված ասուլիսում քաղաքացիներին կոչ արեց`եթե ունեն ընտրախախտումները հաստատող փաստեր, կամ ապացույցներ, դրանք փոխանցեն իրենց թիմին կամ թեժ գծին՝ նշելով, որ հավաքագրում են բոլոր հնարավոր ապացույցները և պատրաստ են դրանց հրապարակմանը՝ պահպանելով գաղտնիությունը։
Նա նաև ընդգծեց, որ արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիները ընտրատեղամասեր են մուտք գործել նախապես լրացված քվեաթերթիկներով։
Մելոյանը պնդեց, որ խախտվել է ընտրական գործընթացի հավասարությունը, այդ թվում՝ քաղաքական առաջնորդներից մեկի նախընտրական քարոզչությանը լիարժեք մասնակցելու հնարավորությունը։
Մանրամասները` տեսանյութում: