https://arm.sputniknews.ru/20260610/gagik-tsarukjani-pesaji-nkatmamb-kirarvel-e-tnajin-kalanq-u-grav-103333255.html
Գագիկ Ծառուկյանի փեսայի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու գրավ
Գագիկ Ծառուկյանի փեսայի նկատմամբ կիրառվել է տնային կալանք ու գրավ
Sputnik Արմենիա
Փաշինյանն ավելի վաղ քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե Գուլոյանի տունը պետական սեփականություն է, սակայն նա գնացել ու «գողություն է կատարել» տնից։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T15:02+0400
2026-06-10T15:02+0400
2026-06-10T15:04+0400
կարապետ գուլոյան
աբովյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48558153_0:0:700:395_1920x0_80_0_0_f58e38dd39a9be19d0c59b7826bad16e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik․ Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 20 միլիոն դրամ գրավով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդից։Հիշեցնենք, որ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Ռոզա Ծառուկյանի ամուսինն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը, կատարել է երեսպատման սալիկների ապամոնտաժում, դռների, պատուհանների տեղահանում և այլն։Նշենք, որ դեռևս մայիսի 29–ին Դիլիջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Գուլոյանի տունը պետական սեփականություն է արդեն, սակայն նա գնացել, տնից գողություն է արել, և հիմա նոր քրեական գործ է հարուցված այդ մասով։ Փաշինյանը նաև ասել էր, որ տան պատերի քարերը պոկել են, գողացել են քարերը, սակայն չգիտի՝ դրանք ոսկեջրա՞ծ են եղել, թե՞ ոչ։
աբովյան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/13/48558153_35:0:700:499_1920x0_80_0_0_9beca627761fbe2f675af32b09191e8d.jpg.webp
կարապետ գուլոյան, աբովյան
կարապետ գուլոյան, աբովյան
Փաշինյանն ավելի վաղ քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե Գուլոյանի տունը պետական սեփականություն է, սակայն նա գնացել ու «գողություն է կատարել» տնից։
Հիշեցնենք, որ Գուլոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Ռոզա Ծառուկյանի ամուսինն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել արգելանքի տակ գտնվող գույքը վնասելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Գուլոյանը տեղեկացված է եղել, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է արգելանք գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելու նկատմամբ, սակայն նա վնասել է բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերը, կատարել է երեսպատման սալիկների ապամոնտաժում, դռների, պատուհանների տեղահանում և այլն։