Ֆրանսիան և Իտալիան արգելել են Իսրայելի ֆինանսների և անվտանգության նախարարների մուտքը երկիր


Երեքշաբթի՝ հունիսի 9-ին, Ֆրանսիան արգելել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչին՝ աջ ծայրահեղական «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդին, մուտք գործել երկիր: Նմանատիպ սահմանափակումներ են կիրառվել Արևմտյան ափի իսրայելցի վերաբնակիչների չորս առաջնորդի և ևս 21 «բռնություններ կատարած» վերաբնակչի նկատմամբ, հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։


Սմոտրիչը «ակտիվ խթանում է Արևմտյան ափի անեքսիան», ինչպես նաև «Գազայի հատվածի հրեաներով վերաբնակեցումը» և «Պաղեստինյան ինքնավարության տնտեսական փլուզումը», որը «լի է վտանգավոր հետևանքներով պաղեստինյան բնակչության համար», – գրել է Բարոն սոցիալական ցանցերում։


Հունիսի 8-ին էլ հայտնի է դարձել, որ Իտալայի դատախազությունը գործ է հարուցել Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի՝ մեկ այլ աջ ծայրահեղական կուսակցության՝ «Հրեական ուժի» առաջնորդի դեմ: Նրան մեղադրում են «Սումուդ» մարդասիրական նավախմբի մաս կազմող իտալացի ակտիվիստների առևանգման և նրանց ենթադրյալ խոշտանգումների համար, հաղորդում է Reuters-ը: Արգելված է Իտամար Բեն-Գվիրի մուտքը նաև Ֆրանսիա:

Leave a comment