Բելֆաստում ներգաղթյալների դեմ բողոքի ցույցեր են բռնկվել․ հրդեհվել են մեքենաներ և տներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

10.06.2026 | 12:43

Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում երեքշաբթի երեկոյան ցուցարարները շենքեր ու մեքենաներ են հրկիզել և ճանապարհներ փակել՝ սուդանցի փախստականի կողմից ենթադրաբար իրականացված դանակահարությունից հետո։ 30-ամյա կասկածյալը պետք է ներկայանա Բելֆաստի դատարան՝ սպանության փորձի մեղադրանքով։ Նա նաև մեղադրվում է հասարակական վայրում զենք պահելու և սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ, գրում է France 24-ը։

AFP-ի հաղորդմամբ՝ հարյուրավոր ցուցարարներ, շատերը՝ դիմակավորված, հավաքվել են Բելֆաստի մի քանի վայրերում: Ավտոբուս և մի քանի մեքենա է հրկիզվել, շենք է հրդեհվել, բնակիչները ստիպված են եղել տարհանվել։

Երկրի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ հարձակվողը սուդանցի փախստական ​​է՝ մինչև 2028 թվականը վավեր բնակության թույլտվությամբ: Հյուսիսային Իռլանդիայի ոստիկանապետ Ջոն Բաութչերը հայտարարել է, որ նա Մեծ Բրիտանիա է ժամանել 2023 թվականին Փարիզի և Դուբլինի միջոցով:

Երեքշաբթի տասնյակ ցուցարարներ հավաքվել են նաև ապաստան փնտրողների հյուրանոցի դիմաց՝ «Ոչ մի ռասիզմ, միայն հայրենասիրություն» և «Բավական է» պաստառներով։

Հրապարակված տեսանյութում երևում է, որ մի տղամարդ նստած է փողոցում պառկած մեկ այլ տղամարդու մեջքին և դանակով մի քանի անգամ հարվածում է նրա գլխին և պարանոցին։ Հարձակման ենթարկվածը շուրջ 40 տարեկան տղամարդ է, նա «հիվանդանոց է տեղափոխվել աչքերի շրջանում լուրջ վնասվածքներով և մեջքին ու դեմքին կտրած-ծակած վերքերով», հայտնել է ոստիկանությունը։

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը միջադեպն անվանել է «սարսափելի» և «զզվելի»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment