Դուք բոլորդ, կներեք ժարգոնային արտահայտությանս համար, լիարժեք և վերջնականապես «պալիտ» եք եղել․ Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

Զգացե՞լ եք՝ որոշ մարդիկ ոնց են խառնվել իրար ու ուզում են տպավորություն ստեղծել, որ ընտրությունները կեղծվել են:

Իրենց անհասկացողի տեղ դրած՝ աննշան ծավալի տեխնիկական վրիպումները (որոնց շտկման արդյունքում ամենաշատը մեր ձայներն են ավելանում) ներկայացնում են որպես համատարած միտումնավոր կեղծիքներ: Էստեղ են ասում՝ каждый все понимает по мере своей испорченности:

Ընտրություններ կեղծողները դուք եք ու ձեր պատվիրատուները:
Դուք բոլորդ, կներեք ժարգոնային արտահայտությանս համար, լիարժեք և վերջնականապես «պալիտ» եք եղել:

Ջուր պղտորելն ու անկանոն շարժումներ անելը անօգուտ զբաղմունք է: Պետությունը զբաղվելու է ձեր պատվիրատուներով ու իրենց հակապետական պատվերները կատարողներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment