https://arm.sputniknews.ru/20260610/kyh-n-yntrateghamasi-ardjunqnern-anvaver-tshanachelu-dimum-e-stacel-hajtni-e-pattshary-103326191.html
ԿԸՀ-ն ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել. հայտնի է պատճառը
ԿԸՀ-ն ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել. հայտնի է պատճառը
Sputnik Արմենիա
Աբովյանի 12/13 տեղամասում բացակայել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության քվեաթերթիկը։ 10.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-10T12:57+0400
2026-06-10T12:57+0400
2026-06-10T12:58+0400
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
ազգային ժողովի ընտրություններ
ազգային ժողովրդավարական բևեռ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103324669_0:0:1756:989_1920x0_80_0_0_9ac310637504cf4250594e7b06254c8d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից 12/13 տեղամասում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։Նշենք, որ այս ընտրատեղամասը գտնվում է Աբովյան քաղաքում։Սակայն նա չհստակեցրեց դիմումի ճակատագիրը` նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները կլինեն առաջին օրերին, մասնավորապես` հունիս 17–ին, երբ կամփոփվի ընտրության արդյունքները։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0a/103324669_156:0:1475:989_1920x0_80_0_0_2e3237cb2c88042eb528cc8c830d7778.jpg.webp
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ, ազգային ժողովրդավարական բևեռ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ, ազգային ժողովրդավարական բևեռ, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Աբովյանի 12/13 տեղամասում բացակայել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության քվեաթերթիկը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից 12/13 տեղամասում ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նշենք, որ այս ընտրատեղամասը գտնվում է Աբովյան քաղաքում։
«Սա այն ընտրատեղամասն է, որտեղ քվեարկության ընթացքում՝ ժամը 18–ի սահմաններում պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի քվեաթերթիկը՝ 8 համարը («Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն–խմբ.), չկար։ Մեզ համար անհասկանալի պատճառներով չի եղել, ու դա պարզվել է ժամը 18։00–ին, երբ ընտրողը պահանջել է»,– ասաց Հովակիմյանը։
Սակայն նա չհստակեցրեց դիմումի ճակատագիրը` նշելով, որ բոլոր հարցերի պատասխանները կլինեն առաջին օրերին, մասնավորապես` հունիս 17–ին, երբ կամփոփվի ընտրության արդյունքները։