«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկում էինք, թե երբ կյանքի կոչենք մեր հանձնառությունը․ Գալյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկում էինք, թե երբ կյանքի կոչենք մեր հանձնառությունը, որը ստանձնել ենք նաեւ նախընտրական գործընթացի շրջանակներում և երբ հրապարակենք նոր Սահմանադրության տեքստը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Կարծում եմ առաջիկայում ամբողջացնելուց հետո, որովհետեւ սպասում ենք մեր որոշ գործընկերների ուղարկվելիք կարծիքներին, որի համար մեզ 1-2 շաբաթ պետք կգա և եվս մեկ կամ երկու քննարկում կունենանք և կորոշենք՝ պատրաստ ենք հրապարակել, թե ոչ», – ասաց նա։

Leave a comment