Ե՞րբ է ավերվելու «Նուբարաշեն» ՔԿՀ-ն․ պատգամավորը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

10.06.2026 | 12:34

Ես կուզեի նորից այս հարցը տալ՝ ե՞րբ է ավերվելու «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը, և այլ տեղ կամ հարակից վայրում նոր շենք կառուցվելո՞ւ է: Այս մասին ԱԺ-ում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարց ուղղեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«Մենք ունենք հստակ որոշում (և դա վաղուց է ընդունված), որ պետք է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը փակել, բայց դրա համար պետք է այլընտրանք, իսկ այլընտրանքի շուրջ քննարկումները վերջնականացման փուլում են:

Մենք ունենք երկու տարբերակ՝ կամ պետական միջոցների հաշվին ի սկզբանե կառուցել նոր քրեակատարողական հիմնարկ, կամ պետություն-մասնավոր գործընկերության միջոցով: Առաջիկա երևի երկու շաբաթվա ընթացքում մենք վերջնական որոշումը կունենանք և ձեռնամուխ կլինենք նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման աշխատանքներին»,-ասաց Գալյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment