Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է.
«Մանդատները վերցնելու ու չվերցնելու ճիշտ կամ սխալ լինելը պայմանավորված է ցանկացած տարբերակի դեպքում հաջորդ քայլերով։
Եթե այդ քայլերի գիտակցումը կա ու դրանց պատրաստ լինելում վստահ են,, ապա ցանկացած տարբերակը կարող է արդարացված լինել, եւ` հակառակը։
Եւ եւս երեք կարևոր գործոն.
1. ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձեւավորի,
2. հանրությունը պետք է տեղեկացված լինի որոշումների կայացման ընթացակարգին ու արդյունքներին, որովհետեւ առանց լայն հանրության վստահության ու աջակցության ընդդիմությունը 0 կոպեկ արժի։
3. մի կողմ պետք է դրվեն «առաջնորդների»էգոցենտրիզմը, դատարկ, ոչ հիմնավոր մեծամտությունն ու ինքնավստահությունը, որոնք, ինչպես կյանքը ցույց տվեց, սին են»: