Ֆիդանը և Լավրովը հունիսի կեսերին բանակցություններ կվարեն

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի կեսերին կայցելի Ռուսաստան՝ բանակցություններ վարելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հունիսի 15-ից 17-ը աշխատանքային այց կունենա Մոսկվայում։ Նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հետ, ինչպես նաև այլ երկկողմ հանդիպումներ», – չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է նա։

Leave a comment