ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության ճնշմամբ և Արևմուտքի միջամտությամբ. Զախարովա

https://arm.sputniknews.ru/20260610/hh-um-yntrutjunnern-ancel-en-ynddimutjan-tshnshmamb-ev-arevmutqi-mijamtutjamb-zakharvova-103317364.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102755260_0:0:1125:844_1920x0_80_0_0_2a9565e6a0b48bff28927d66101697cb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարիա զախարովա, հայաստան, ազգային ժողովի ընտրություններ, արևմուտք, ընդդիմություն

մարիա զախարովա, հայաստան, ազգային ժողովի ընտրություններ, արևմուտք, ընդդիմություն

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն ճնշումներ են գործադրում ընդդիմության վրա։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են իշխանությունների կողմից ընդդիմության վրա ճնշումներով և Արևմուտքի աննախադեպ միջամտությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ընդդիմության վրա ճնշումն աննախադեպ էր։ Եվ Արևմուտքի միջամտությունը, իմ կարծիքով, նույնպիսի աննախադեպ էր այս տարածաշրջանի համար ընտրական գործընթացների համատեքստում», – ասել է նա Sputnik ռադիոյի եթերում՝ մեկնաբանելով անցած կիրակի կայացած ընտրությունները։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։

Leave a comment