Իրանն ԱԹՍ-ներով հարվածնել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի ռազմաբազաներին

Իրանի բանակը չորեքշաբթի վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ Հինգերորդ նավատորմի ռազմաբազաներին և ռադարային համակարգերին՝ ի պատասխան Իրանի հարավում բնակվողների դեմ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված գործողությունների։ Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը։

Բանակի հասարակայնության հետ կապերի գրասենյակը հայտնել է, որ փոխադարձ հարձակումների թիրախում են եղել ԱՄՆ ռազմաբազաները և Բահրեյնում գտնվող Հինգերորդ նավատորմի ռադարային կայանքները, որտեղ տեղակայված է նավատորմի շտաբը:

Գործողությունը իրականացվել է ի պատասխան «ահաբեկչական ամերիկյան բանակի կողմից Իրանի հարավային ափամերձ շրջանների բնակիչների նկատմամբ իրականացված չարագործությունների և հետապնդումների»: Վնասի կամ զոհերի չափի վերաբերյալ մանրամասներ անմիջապես չեն տրամադրվել:

Բահրեյնը, որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի շտաբը, Պարսից ծոցում ամերիկյան ռազմածովային գործողությունների հիմնական հարթակն է եղել: Իրանը բազմիցս զգուշացրել է, որ Իրանի վրա հարձակվելու համար օգտագործվող ԱՄՆ ռազմաբազաներ հյուրընկալող ցանկացած երկիր կբախվի հետևանքների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment