Transfermark․ Տրանսֆերային գնի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը

Transfermarkt-ը ներկայացրել է 2025/26  թթ․ ընթացքում տրանսֆերային գնի ամենամեծ աճ գրանցած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։

Ամենամեծ առաջընթացն ունի գերմանական «Լայպցիգի» կոտդիվուարցի հարձակվող Յան Դիոմանդեն, որի տրանսֆերային արժեքը 1,5 միլիոն եվրոյից հասել է 90 միլիոնի։

Դարպասապահ․ Ռոբեն Ռիսեր («Լանս», +28,5 միլիոն եվրո)։  

Պաշտպաններ․ Մարկո Պալեստրա («Կալյարի», +31,5 միլիոն), Ժերեմի Ժակե («Ռեն», +45 միլիոն), Լուկա Վուշկովիչ («Համբուրգ», +48 միլիոն), Նիկո Օ՛Ռայլի («Մանչեսթեր Սիթի», +52 միլիոն)։

Կիսապաշտպաններ․ Վիտինյա (ՊՍԺ, +60 միլիոն), Ժոաու Նևեշ (ՊՍԺ, +60 միլիոն), Լենարտ Կառլ («Բավարիա», +58,5 միլիոն)։

Հարձակվողներ․ Յան Դիոմանդե («Լայպցիգ», +88,5 միլիոն), Մայքլ Օլիսե («Բավարիա», +50 միլիոն), Էլի Ժունիոր Կրուպի («Բորնմութ», +55 միլիոն)։

Leave a comment