Որոշումից առաջ պետք է սթափ գնահատենք իրավիճակը․ Ղահրամանյան

Որոշումից առաջ պետք է սթափ գնահատենք իրավիճակը․ Ղահրամանյան (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել է, որ կուսակցության կողմից իրականացված հաշվարկների վերստուգման արդյունքում պարզվել է՝ իրենց տրված ձայների մի մասը վերագրվել է մերձիշխանական քաղաքական ուժերին։

 

Նրա խոսքով՝ կուսակցությունը տասնյակ ընտրատեղամասերում վերահաշվարկի դիմումներ է ներկայացրել և մինչև մանդատները վերցնելու կամ չվերցնելու վերաբերյալ որոշում կայացնելը պատրաստվում է գնահատել ստեղծված իրավիճակը։

 

«Որևէ որոշում կայացնելուց առաջ պետք է վերլուծենք իրավիճակը, սթափ գնահատական տանք և միայն դրանից հետո կայացնենք այն որոշումը, որը կբխի մեր հայրենիքի լավագույն շահերից»,- նշել է Ղահրամանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a comment