Մեկ օրում Մոսկվայի ուղղությամբ թռչող 19 ԱԹՍ է խոցվել. Սոբյանին

Բաժանորդագրվել

Արտակարգ ծառայությունները վերացնում են բեկորների ընկնելու հետևանքները:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության հակաօդային պաշտպանության ուժերի կողմից Մոսկվայի մոտակայքում խոցված անօդաչու թռչող սարքերի թիվը մեկ օրում հասել է 19-ի։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Եվս մեկ անօդաչու է խոցվել։ Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները»,- գրել է Սոբյանինը «Մաքս» հարթակում։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment