ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Խոստումների հիման վրա երբեք կանխատեսում չի կարելի անել։ Եվրոպացիներին նայենք․ վերջին ժամանակներում հայտարարեցին խոստումների մեծ փաթեթի մասին, սակայն ՀՀ-ին հատկացվողն ընդամենը 270 մլն եվրո է։ 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
«Ես չեմ հավատում, որ Եվրոպան հարատև մեզ ահռելի գումարներ կտա։ Յուրաքանչյուր տնտեսական միավոր ունի իր սեփական շահը։ Մենք պետք է մեզ հարց տանք, թե Եվրոպան ինչի՞ համար մեզ պիտի աջակցի, նա ունի իր խաղաքարտերը։ Բարդ իրավիճակ է, մենք պետք է հասկանանք՝ որն է ՀՀ-ի շահը, ինչը ինչի հետ ենք փոխում», – իր խոսքում ընդգծեց բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ