Մի’ֆ է, մեր ՀՆԱ-ի 26%-ը ռուսների հետ է, ինչպե՞ս եք փոխարինելու անմիջապես ԵՄ-ի հետ. Վարդան Արամյան

Խոստումների հիման վրա երբեք կանխատեսում չի կարելի անել։ Եվրոպացիներին նայենք․ վերջին ժամանակներում հայտարարեցին խոստումների մեծ փաթեթի մասին, սակայն ՀՀ-ին հատկացվողն ընդամենը 270 մլն եվրո է։ 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«Ես չեմ հավատում, որ Եվրոպան հարատև մեզ ահռելի գումարներ կտա։ Յուրաքանչյուր տնտեսական միավոր ունի իր սեփական շահը։ Մենք պետք է մեզ հարց տանք, թե Եվրոպան ինչի՞ համար մեզ պիտի աջակցի, նա ունի իր խաղաքարտերը։ Բարդ իրավիճակ է, մենք պետք է հասկանանք՝ որն է ՀՀ-ի շահը, ինչը ինչի հետ ենք փոխում», – իր խոսքում ընդգծեց բանախոսը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a comment