Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին

Երևան քաղաքում՝

Հունիսի  10-14-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հունիսի  10-14-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի  11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքի հունիսի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան        35.0°C (2017թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճա               6.4°C (1962թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան       21.1°C

Leave a comment