https://arm.sputniknews.ru/20260609/bvoghvoqarkman-gvortsyntac-haj-gerinerin-zhamanak-en-tvel-elujtnerin-patrastvelu-hamar-103311002.html
«Բողոքարկման գործընթաց». հայ գերիներին ժամանակ են տվել ելույթներին պատրաստվելու համար
«Բողոքարկման գործընթաց». հայ գերիներին ժամանակ են տվել ելույթներին պատրաստվելու համար
Sputnik Արմենիա
Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին: 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T20:48+0400
2026-06-09T20:48+0400
2026-06-09T20:51+0400
ադրբեջան
բաքու
գերի
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103307528_0:107:2041:1255_1920x0_80_0_0_88ba44b248b09fcd5d5f1f668ee0ea26.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ադրբեջանի վերաքննիչ դատարանում, որտեղ քննվում են հայ գերիների բողոքները, այսօր մեկնարկել են կողմերի ելույթները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։Նշվում է, որ գերիներին տրամադրվել է ինչ-որ «փաստաթղթերի» թարգմանություն, որը նրանք պահանջել էին նախորդ նիստի ժամանակ։Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը մայիսի 26-ի դատական նիստի արձանագրությանը ծանոթանալու ցանկություն է հայտնել։ Նախագահող դատավորը պատասխանել է, որ դրա համար պետք է դիմել դատարան։Ելույթների համար խոսքը տրվել է «պաշտպանական կողմին»։ Բայց բացի Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «պաշտպանից», մյուս փաստաբանները, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դատարանին խնդրել են «դատավարությունը» հետաձգել ելույթներին նախապատրաստվելու համար:Իշխանյանն ու Արցախի ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը դատարանին խնդրել են շարունակել «դատավարությունը»:Հայտարարվել է ընդմիջում, որի ընթացքում որոշ գերիներ «կոնֆիդենցիալ հանդիպումներ» են ունեցել իրենց «պաշտպանների» հետ։Այնուհետև նախագահող դատավորը հայտարարել է, որ պայմաններ կստեղծվեն այն անձանց համար, որոնք ցանկանում են ելույթ ունենալ նիստի ընթացքում: Մյուսներին ելույթներ նախապատրաստելու համար ժամանակ կտրվի:Դրանից հետո ելույթ է ունեցել Արայիկ Հարությունյանի «պաշտպան» Անար Մամեդովը։ Նա դատարանին միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին։ Արցախի նախկին նախագահը պաշտպանել է «փաստաբանի» դիրքորոշումը։Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին:Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր:
ադրբեջան
բաքու
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103307528_113:0:1928:1361_1920x0_80_0_0_cab381d20a18e0564a96bd06e605424f.jpg.webp
ադրբեջան, բաքու, գերի, դատարան
ադրբեջան, բաքու, գերի, դատարան
Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին:
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Ադրբեջանի վերաքննիչ դատարանում, որտեղ քննվում են հայ գերիների բողոքները, այսօր մեկնարկել են կողմերի ելույթները: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ գերիներին տրամադրվել է ինչ-որ «փաստաթղթերի» թարգմանություն, որը նրանք պահանջել էին նախորդ նիստի ժամանակ։
Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը մայիսի 26-ի դատական նիստի արձանագրությանը ծանոթանալու ցանկություն է հայտնել։ Նախագահող դատավորը պատասխանել է, որ դրա համար պետք է դիմել դատարան։
Ելույթների համար խոսքը տրվել է «պաշտպանական կողմին»։ Բայց բացի Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «պաշտպանից», մյուս փաստաբանները, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, դատարանին խնդրել են «դատավարությունը» հետաձգել ելույթներին նախապատրաստվելու համար:
Իշխանյանն ու Արցախի ՊԲ նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը դատարանին խնդրել են շարունակել «դատավարությունը»:
Հայտարարվել է ընդմիջում, որի ընթացքում որոշ գերիներ «կոնֆիդենցիալ հանդիպումներ» են ունեցել իրենց «պաշտպանների» հետ։
Այնուհետև նախագահող դատավորը հայտարարել է, որ պայմաններ կստեղծվեն այն անձանց համար, որոնք ցանկանում են ելույթ ունենալ նիստի ընթացքում: Մյուսներին ելույթներ նախապատրաստելու համար ժամանակ կտրվի:
Դրանից հետո ելույթ է ունեցել Արայիկ Հարությունյանի «պաշտպան» Անար Մամեդովը։ Նա դատարանին միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին։ Արցախի նախկին նախագահը պաշտպանել է «փաստաբանի» դիրքորոշումը։
Վերաքննիչ դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 16-ին:
Հայ գերիները Բաքվի դատարանում
Արայիկ Հարությունյան
Դավիթ Մանուկյան
Հայ գերիները Բաքվի դատարանում
Հայ գերիները Բաքվի դատարանում
Արայիկ Հարությունյան
Դավիթ Մանուկյան
Հայ գերիները Բաքվի դատարանում