«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ՝ ընտրության արդյունքները վիճարկելու համար

«Հայաստան» դաշինքը կդիմի ՍԴ՝ ընտրության արդյունքները վիճարկելու համար


ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան`վիճարկելու ընտրության արդյունքները։

«Ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումերի, ոչ ազատ, ոչ արդար պայմաններում։ Դրա համար կան բազմաթիվ փաստեր։ Փաթեթը պատրաստվում է և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները վերջնական հայտարարելուց հետո գնալու ենք նաև այդ ճանապարհով», – ասաց Սաղաթելյանը հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ։

Անդրադառնալով մանդատները վերցնելուն՝ նա նշեց, որ իրենց դիրքորոշումը կհստակեցնեն ընդդիմադիր քաղաքական գործընկերների հետ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելուց հետո։

«Կարծում ենք` այդ որոշումը պետք է լինի միասնական», – ասաց Սաղաթելյանը։


ՀՀ ԱԺ ընտրությունների մասին


Համաձայն ընտրությունների նախնական արդյունքների, որոնք հունիսի 8-ին ներկայացրել է ԿԸՀ-ն, Հայաստանի խորհրդարան են անցնում 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (ստացել է ձայների 49,825%-ը), «Ուժեղ Հայաստան» դաշինքը (23,281%) և «Հայաստան» դաշինքը (9,934%)։


Մնացած 15 քաղաքական ուժերը չեն հաղթահարել ԱԺ անցողիկ նվազագույն շեմը (4%՝ կուսակցությունների համար, 8%՝ երկու կուսակցություններից կազմված դաշինքների համար, 10%՝ երեք և ավելի կուսակցություններից կազմված դաշինքների համար)։


ԿԸՀ-ի տեղեկություններով՝ Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 503 974 մարդ։ Մասնակցությունը կազմել է 58,97%, քվեարկությանը մասնակցել է 1 476 916 ընտրող։


 

Leave a comment