https://arm.sputniknews.ru/20260609/tsarukjany-tiknvoj-het-vaghorvoq-planavvorats-23-orja-ajc-uner-tvonvojani-meknabanutjuny–103296841.html
Ծառուկյանը վաղօրոք պլանավորած 2–3-օրյա այց ուներ. Տոնոյանը՝ «փախուստի» մասին
Ծառուկյանը վաղօրոք պլանավորած 2–3-օրյա այց ուներ. Տոնոյանը՝ «փախուստի» մասին
Sputnik Արմենիա
ՀՀ գլխավոր դատախազը Ծառուկյանի նկատմամբ այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T16:27+0400
2026-06-09T16:27+0400
2026-06-09T16:28+0400
գագիկ ծառուկյան
իվետա տոնոյան
քրեական գործ
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103157960_0:0:1600:900_1920x0_80_0_0_85da9a6f8ab41aedb7616744a8165c85.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, պատգամավորության թեկնածու Իվետա Տոնոյանը մեկնաբանել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` երկրից մեկնելու հարցը; Այդ մասին նա «Ֆեյսբուքում» գրառում է արել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանը իր նկատմամբ հանրային նոր քրեական հետապնդման մասին իմացել է «Զվարթնոց» օդանավակայանում։Նրա խոսքով` երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն, Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։ Հիշեցնենք, որ հունիսի 7–ի լույս 8–ի գիշերը, երբ դեռ չկային ընտրության նախնական արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարեց իր գլխավորած ուժի հաղթանակի մասին, ապա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ ՔՊ առաջնորդը նաև հայտարարեց, որ նրանց ղեկավարած ուժերը ընտրակաշառք են տվել, և իրավապահ համակարգին հանձնարարականն է տվել` բացահայտել բոլոր դեպքերը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103157960_244:0:1444:900_1920x0_80_0_0_65e748eafe335bcb23ae532728ecab98.jpg.webp
գագիկ ծառուկյան, իվետա տոնոյան, քրեական գործ, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
գագիկ ծառուկյան, իվետա տոնոյան, քրեական գործ, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
ՀՀ գլխավոր դատախազը Ծառուկյանի նկատմամբ այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանը իր նկատմամբ հանրային նոր քրեական հետապնդման մասին իմացել է «Զվարթնոց» օդանավակայանում։
«Իշխանական քարոզչամեքենան ահասարսուռ վերնագրերով աղաղակում է, թե` Գագիկ Ծառուկյանը փորձել է լքել երկիրը։ Իսկ հիմա ներկայացնում եմ իրականությունը. Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3-օրյա այց ուներ՝ խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Սա է ամբողջ պատմությունը»,– գրել է Տոնոյանը։
Նրա խոսքով` երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն, Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ և եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից և վերադառնում է տուն։
«Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ–ն այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են»,– եզրափակել է Տոնոյանը։