Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե


2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որոնցից՝


  • 77-ը վերաբերել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին – 67%

  • 24-ը վերաբերել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը – 20,8%

  • 11-ը վերաբերել են «Հայաստան» կուսակցությունների դաշինքին – 9,6%

  • 61 քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 242 անձի նկատմամբ:

  • 100 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, այդ թվում՝

  • 52-ի նկատմամբ կալանքը – 21,3%

  • 48-ի նկատմամբ՝ տնային կալանքը – 19,7%

  • 120 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ

  • 20-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն – 8,2%

  • 100-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք – 41%:


19 անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 54 անձանց վերաբերյալ, 14 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով:


 


Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակելու է հետևողական պայքարը կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեմ և խստորեն վերահսկելու է հետընտրական գործընթացում հնարավոր իրավախախտումները։ Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել օրինականությունը, դրսևորել պատասխանատու վարքագիծ և զերծ մնալ ընտրական գործընթացի վրա ցանկացած ապօրինի ազդեցությունից։


 


Մանրամասները՝ տեսանյութում:


Դիտումների քանակ48

Leave a comment