ԵՄ–ն առաջարկում է ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել. ի՞նչ է ներառված 21–րդ փաթեթում

https://arm.sputniknews.ru/20260609/emn-arajarkum-e-rdi-dem-nvor-patzhamijvocner-sahmanel-inch-e-nerarvats-21rd-patetum-103296126.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101776012_200:0:1400:900_1920x0_80_0_0_9bfd2683650c804dbcfc63eecd3152a4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ, ուրսուլա ֆոն դեր լյայեն, կայա կալաս

ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ, ուրսուլա ֆոն դեր լյայեն, կայա կալաս

Բաժանորդագրվել

Ուժի մեջ մտնելու համար պատժամիջոցների նոր փաթեթը պետք է հավանության արժանանա Եվրամիության բոլոր անդամ պետությունների կողմից։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Եվրահանձնաժողովը առաջարկներ է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վերաբերյալ, որը լրացուցիչ սահմանափակումներ է նախատեսում Ռուսաստանի քաղաքացիների, էներգետիկ ոլորտի և երրորդ երկրների ընկերությունների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ պատժամիջոցների փաթեթի նոր տարրերից մեկը կարող է դառնալ Եվրամիություն մուտքի արգելքը այն անձանց համար, որոնք Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո ծառայություն են անցել Ռուսաստանի զինված ուժերում:

«Մենք առաջին անգամ առաջարկում ենք արգելել բոլոր նրանց մուտքը Եվրամիություն, ովքեր պատերազմի սկսվելուց ի վեր ծառայել են Ռուսաստանի զինված ուժերում։ Այսպիսով` Եվրոպան փակ կլինի բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են Ուկրաինա ներխուժմանը»,– հայտարարել է ֆոն դեր Լյայենը։

Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկում է սահմանափակել Ռուսաստանին հեղուկացված բնական գազ փոխադրող լցանավերի վաճառքը:

«Մենք առաջարկում ենք սահմանափակումներ մտցնել Ռուսաստանին ՀԲԳ-լցանավերի վաճառքի հարցում, ինչպես մենք արդեն արել ենք նավթային լցանավերի դեպքում», – նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն էլ հայտնել է, որ նոր միջոցառումները կազդեն նաև երրորդ երկրների ընկերությունների վրա, որոնք, Բրյուսելի կարծիքով, կարող են կապված լինել գործող սահմանափակումների շրջանցման հետ: Այս մասին հայտնել է

Նրա խոսքով՝ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում առաջարկվում է արտահանման վերահսկողության միջոցներ սահմանել 50 ընկերությունների նկատմամբ, որոնք գրանցված են Չինաստանում, Թուրքիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում:

«Նոր դրույթները կներառեն արտահանման վերահսկողության նոր միջոցներ 50 ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Չինաստանում, Թուրքիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, ԱՄԷ-ում և Հնդկաստանում գործող», – գրել է Կալասը X սոցիալական ցանցում:

Նշենք, որ ուժի մեջ մտնելու համար պատժամիջոցների նոր փաթեթը պետք է հավանության արժանանա Եվրամիության բոլոր անդամ պետությունների կողմից։

Leave a comment