https://arm.sputniknews.ru/20260609/emn-arajarkum-e-rdi-dem-nvor-patzhamijvocner-sahmanel-inch-e-nerarvats-21rd-patetum-103296126.html
ԵՄ–ն առաջարկում է ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել. ի՞նչ է ներառված 21–րդ փաթեթում
ԵՄ–ն առաջարկում է ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել. ի՞նչ է ներառված 21–րդ փաթեթում
Sputnik Արմենիա
Ուժի մեջ մտնելու համար պատժամիջոցների նոր փաթեթը պետք է հավանության արժանանա Եվրամիության բոլոր անդամ պետությունների կողմից։ 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T16:04+0400
2026-06-09T16:04+0400
2026-06-09T16:05+0400
ռուսաստան
եվրամիություն
պատժամիջոցներ
ուրսուլա ֆոն դեր լյայեն
կայա կալաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101776012_0:0:1600:900_1920x0_80_0_0_2e8ac16ea81bfcc911fc5f12d3848153.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Եվրահանձնաժողովը առաջարկներ է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վերաբերյալ, որը լրացուցիչ սահմանափակումներ է նախատեսում Ռուսաստանի քաղաքացիների, էներգետիկ ոլորտի և երրորդ երկրների ընկերությունների նկատմամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ պատժամիջոցների փաթեթի նոր տարրերից մեկը կարող է դառնալ Եվրամիություն մուտքի արգելքը այն անձանց համար, որոնք Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո ծառայություն են անցել Ռուսաստանի զինված ուժերում:Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկում է սահմանափակել Ռուսաստանին հեղուկացված բնական գազ փոխադրող լցանավերի վաճառքը:«Մենք առաջարկում ենք սահմանափակումներ մտցնել Ռուսաստանին ՀԲԳ-լցանավերի վաճառքի հարցում, ինչպես մենք արդեն արել ենք նավթային լցանավերի դեպքում», – նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն էլ հայտնել է, որ նոր միջոցառումները կազդեն նաև երրորդ երկրների ընկերությունների վրա, որոնք, Բրյուսելի կարծիքով, կարող են կապված լինել գործող սահմանափակումների շրջանցման հետ: Այս մասին հայտնել էՆրա խոսքով՝ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում առաջարկվում է արտահանման վերահսկողության միջոցներ սահմանել 50 ընկերությունների նկատմամբ, որոնք գրանցված են Չինաստանում, Թուրքիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում:«Նոր դրույթները կներառեն արտահանման վերահսկողության նոր միջոցներ 50 ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Չինաստանում, Թուրքիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, ԱՄԷ-ում և Հնդկաստանում գործող», – գրել է Կալասը X սոցիալական ցանցում:Նշենք, որ ուժի մեջ մտնելու համար պատժամիջոցների նոր փաթեթը պետք է հավանության արժանանա Եվրամիության բոլոր անդամ պետությունների կողմից։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/05/101776012_200:0:1400:900_1920x0_80_0_0_9bfd2683650c804dbcfc63eecd3152a4.jpg.webp
ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ, ուրսուլա ֆոն դեր լյայեն, կայա կալաս
ռուսաստան, եվրամիություն, պատժամիջոցներ, ուրսուլա ֆոն դեր լյայեն, կայա կալաս
Ուժի մեջ մտնելու համար պատժամիջոցների նոր փաթեթը պետք է հավանության արժանանա Եվրամիության բոլոր անդամ պետությունների կողմից։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ պատժամիջոցների փաթեթի նոր տարրերից մեկը կարող է դառնալ Եվրամիություն մուտքի արգելքը այն անձանց համար, որոնք Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո ծառայություն են անցել Ռուսաստանի զինված ուժերում:
«Մենք առաջին անգամ առաջարկում ենք արգելել բոլոր նրանց մուտքը Եվրամիություն, ովքեր պատերազմի սկսվելուց ի վեր ծառայել են Ռուսաստանի զինված ուժերում։ Այսպիսով` Եվրոպան փակ կլինի բոլոր նրանց համար, ովքեր մասնակցել են Ուկրաինա ներխուժմանը»,– հայտարարել է ֆոն դեր Լյայենը։
Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկում է սահմանափակել Ռուսաստանին հեղուկացված բնական գազ փոխադրող լցանավերի վաճառքը:
«Մենք առաջարկում ենք սահմանափակումներ մտցնել Ռուսաստանին ՀԲԳ-լցանավերի վաճառքի հարցում, ինչպես մենք արդեն արել ենք նավթային լցանավերի դեպքում», – նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն էլ հայտնել է, որ նոր միջոցառումները կազդեն նաև երրորդ երկրների ընկերությունների վրա, որոնք, Բրյուսելի կարծիքով, կարող են կապված լինել գործող սահմանափակումների շրջանցման հետ: Այս մասին հայտնել է
Նրա խոսքով՝ պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում առաջարկվում է արտահանման վերահսկողության միջոցներ սահմանել 50 ընկերությունների նկատմամբ, որոնք գրանցված են Չինաստանում, Թուրքիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում:
«Նոր դրույթները կներառեն արտահանման վերահսկողության նոր միջոցներ 50 ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Չինաստանում, Թուրքիայում, Ղրղզստանում, Ղազախստանում, ԱՄԷ-ում և Հնդկաստանում գործող», – գրել է Կալասը X սոցիալական ցանցում:
Նշենք, որ ուժի մեջ մտնելու համար պատժամիջոցների նոր փաթեթը պետք է հավանության արժանանա Եվրամիության բոլոր անդամ պետությունների կողմից։