Իսրայելական «Մոսսադ» ծառայության երկու լրտեսներ ձերբակալվել են թուրքական հետախուզական գործակալության՝ MIT-ի, Ստամբուլի գլխավոր դատախազության և Ստամբուլի ոստիկանության վարչության կողմից անցկացված գործողության արդյունքում, գրել են ԶԼՄ-ները։
Ձերբակալվածներից մեկը՝ Բուդակ Դերյան, 2012 թվականից զբաղվում էր լրտեսությամբ, իսկ ավելի ուշ Քերիմօղլուին հավաքագրել էր արաբական շրջանակներում իր կապերի ցանցի միջոցով։ Նրանք հավաքագրել էին տեղեկություններ Իսրայելին քննադատող կազմակերպությունների և անհատների մասին, նաև լոգիստիկ օբյեկտների լուսանկարներ, որոնք այնուհետև փոխանցվել էին «Մոսսադին»։
Թուրքական հետախուզությունը պարզել է, որ «Մոսսադը» պլանավորում էր ավելի լայն գործողություն՝ օգտագործելով «կեղծ բիզնեսների» ցանց՝ միջազգային մատակարարման շղթաներ ներթափանցելու համար։ Այս ծրագիրը ներառել էր ընկերությունների ցանցի ստեղծում արտասահմանում՝ հետախուզական տվյալներ հավաքելու և ռազմավարական շրջաններ մատակարարման ուղիներին հնարավոր ազդեցություն ունենալու համար։