Դիմելու ենք Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքների վերջնահաշվարկը ունենալուց հետո․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Դիմելու ենք Սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքների վերջնահաշվարկը ունենալուց հետո, ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու հարցին. կարծում ենք այդ որոշումը պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։
Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում շատ կարևոր է նաև ԲՀԿ շեմը հաղթահարելու հարցը։
Մի բան հստակ է. մեր որոշումը բխելու է պայքարի շարունակության և հաջողության տեսակետից»,- ասաց նա։