ԿԸՀ–ն դիմումներ է ստացել` վերահաշվարկելու 555 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները

https://arm.sputniknews.ru/20260609/kyhn-dimumner-e-stacel-verahashvarkelu-555-yntrateghamaseri-qvearkutjan-ardjunqnery–103286223.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/1e/87310407_0:0:1280:960_1920x0_80_0_0_a5f1bd11126f1961c282b2c26edb5933.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վերահաշվարկ

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), վերահաշվարկ

Բաժանորդագրվել

Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ԸԸՀ–ները չեն ստացել։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2005 ընտրատեղամասերից 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունը։

Հանձնաժողովից նշում են, որ վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է այսօր` ժամը 11։00–ին։

«Թվով 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից 21–ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։ Թվով 17 ԸԸՀ–ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ։

Ստացած դիմումներն ամփոփելուց հետո ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու։

Վերահաշվարկի աշխատանքներն իրականացվելու են ԸԸՀ–ների նստավայրերում՝ ուղիղ եթերով։

ԿԸՀ–ից նաև նշում են, որ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել։

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։

Leave a comment