Զինված միջադեպ Բաքվի դպրոցներից մեկում. աշակերտը կրակել է ուսուցչի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

06.02.2026 | 11:43

Բաքվի Idrak լիցեյում, որը գտնվում է Բինագադի շրջանում, զինված միջադեպ է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 10-րդ դասարանի աշակերտ Է. Շ-ն որսորդական հրացանով կրակել է մաթեմատիկայի  ուսուցչի վրա։

Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները։ Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Է.Շ.-ին: Նրանից առգրավվել է որսորդական հրացանը։

Վիրավոր ուսուցիչը հոսպիտալացվել է։ Ըստ տեղեկությունների՝ նա ծանր վիճակում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment