Փաստացի՝ Բաքվում ուղիղ խոսում են այն մասին, որ Փաշինյանն Ալիևի «մարդն է» Հայաստանում. Տաթևիկ Հայրապետյան

Փետրվար 06,2026 11:42

Պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Եկեք անկեղծ լինենք՝ անխոս Ադրբեջանը շահագրգռված է Փաշինյանի և նրա կուսակցության հաղթանակի հարցում։ Նշանակում է՝ պետք են Փաշինյանին աջակցող որոշակի քայլեր, բայց որ դրանք չլինեն ակնհայտ, որ նրան չմեղադրեն պրոադրբեջանական դիրքորոշման մեջ, այլ որ ցույց տան, թե նրա քաղաքականությունը արդյունքներ է ունենում…», – ասում է ադրբեջանցի քաղաքական մեկնաբան Ազադ Իսազադեն իր հարցազրույցում։

Ես անգամ սա չեմ մեկնաբանի, կթողնեմ սա լսողները մեկնաբանեն։ Կարճ կասեմ՝ փաստացի ուղիղ խոսում են այն մասին, որ Փաշինյանը Ալիևի «մարդն է» Հայաստանում։ Թեև դա վաղուց ապացուցվել է հենց «Քանդենք պետությունը» կուսակցության ղեկավարի քայլերով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment