ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությունը բարձր է գնահատում և ակնկալում է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում հնարավոր կլինի հայտարարել զգալի արդյունքների մասին։
«Կարծում եմ՝ մենք հաղթում ենք այս պայքարում, սակայն իրական հաղթանակը կլինի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, երբ կհայտարարենք լիակատար հաղթանակի մասին։ Դա կլինի ամբողջական հաղթանակ, որը շատ շուտով կգա, և նավթի գները կտրուկ կնվազեն», — ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև նշել է, որ ներկայումս կողմերի միջև բանակցություններ են ընթանում։ Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է հրաժարվել միջուկային զենքի ստեղծման ծրագրերից և գնալ լայնածավալ պայմանավորվածությունների։
Պաշտոնական աղբյուրների կողմից բանակցությունների մանրամասները դեռևս չեն հրապարակվել։