Եվս մեկ տարի. Մխիթարյանը պայմանավորվել է «Ինտերի» ղեկավարության հետ

Բաժանորդագրվել

Նոր պայմանագրով նրա աշխատավարձը կնվազի:

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Իտալիայի չեմպիոն և գավաթակիր Միլանի «Ինտերը» համաձայնության է հասել Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ: Այս մասին հաղորդում է հաղորդում է սպորտային լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանը մտադիր է մնալ Միլանում և հայտնել «Ինտերում» մնալու պատրաստակամության մասին:

Լրագրողի խոսքով՝ նրանք պայմանավորվել են մեկ տարով համագործակցությունը երկարաձգելու հարցում:

Նոր պայմանագրով 37-ամյա կիսապաշտպանի աշխատավարձը կնվազի։

Ավարտված ակումբային մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 39 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

«Մի քանի խաղ է մնացել». Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր ֆուտբոլային ապագայի մասին

Leave a comment