https://arm.sputniknews.ru/20260609/khelaci-lusacujc-zvartnvoci-mvot-inchpes-e-ashkhatum-hajkakan-ynkerutjan–hamakargy-103271508.html
Խելացի լուսացույց «Զվարթնոցի» մոտ. ինչպե՞ս է աշխատում հայկական ընկերության համակարգը
Խելացի լուսացույց «Զվարթնոցի» մոտ. ինչպե՞ս է աշխատում հայկական ընկերության համակարգը
Sputnik Արմենիա
Հաշվի առնելով խաչմերուկի ծանրաբեռնվածությունը՝ լուսացույցը վարորդների համար նվազեցնում կամ երկարացնում է կանաչ լույսի տևողությունը։ Դրա շնորհիվ օդանավակայանի… 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T08:55+0400
2026-06-09T08:55+0400
2026-06-09T08:55+0400
լուսացույց
«զվարթնոց» օդանավակայան
խելացի կանգառ
երևան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2143/47/21434753_0:83:1601:983_1920x0_80_0_0_e387835e2d92b1a5a715562b11608410.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Հայկական «Locator» ինժեներական ընկերությունը հաջողությամբ փորձարկել է «խելացի» լուսացույցի համակարգը Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ «Զվարթնոց» օդանավակայանի շրջադարձում։ Այս մասին «Rise Expo» ցուցահանդեսի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը։Երևանի լուսացուցային համակարգի համար ընկերությունը մշակել է արհեստական բանականության կիրառմամբ նոր կառավարման համակարգ և Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցնելով` այն փորձարկել նշված տարածքում։Համակարգը վերլուծում է հսկող տեսախցիկների տվյալները և ավտոմատ կերպով կարգավորում կանաչ լույսի տևողությունը: Եթե ուղղություններից մեկում մեծ թվով մեքենաներ են կուտակվում, լուսացույցն ավելացնում է ընթացքի տևողությունը։Երևանում մեկնարկել է կանգառասրահների կահավորման ծրագիրը. տեղադրվելու է շուրջ 1000 աղբամանՄշակողները նաև ալգորիթմում ներդրել են ամենօրյա տրանսպորտային հոսքերի մասին տվյալները: Կախված օրվա ժամից՝ համակարգը հաշվի է առնում Երևան-Էջմիածին երթևեկության ինտենսիվության փոփոխությունները, դեպի օդանավակայան մեկնող մեքենաների հոսքը և առաջնահերթությունը տալիս ամենածանրաբեռնված ուղղությանը։Նրա խոսքով` քաղաքի մասշտաբով արդյունավետ գործելու համար խելացի լուսացույցները պետք է միավորվեն մեկ ցանցում։ Հակառակ դեպքում, մեկ խաչմերուկում հզորության ավելացումը կարող է հանգեցնել հարակից տարածքների խցանումների:Բացի այդ, համակարգում ներդրված է խցանումների դեմ պայքարի հատուկ ալգորիթմ։ Այն հերթականությամբ կրճատում է մեքենաների հերթերը երթևեկության տարբեր ուղղություններով, ինչը հնարավորություն է տալիս ծանրաբեռնված ժամերին թեթևացնել խաչմերուկները։«Ըստ էության, խելացի լուսացույցը կկարողանա կատարել երթակարգավարի գործառույթների մի մասը»,- հավելեց Խաչատրյանը։«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքըՆա նաև նշեց, որ ճկուն կառավարման անցնելիս վարորդներին խորհուրդ է տրվում հրաժարվել հետհաշվարկի ժամանակաչափերից, քանի որ ազդանշանների տևողությունը տարբեր կլինի՝ կախված երթևեկության իրավիճակից։ Հետիոտների համար նման ժամանակաչափերը կարող են պահպանվել:Խաչատրյանի խոսքով` նոր համակարգի գործարկման համար լուսացույցների փոխարինում պետք չէ, բավական է տեղադրել կառավարման նոր համակարգեր։ Ընկերությունը գրեթե ամբողջությամբ տեղայնացրել է դրանց արտադրությունը Հայաստանում։Բարձր տեխնոլոգիաների «Rise. Silicon Mountains» ցուցահանդեսն ու համաժողովը կազմակերպվել է Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից: Միջոցառումն իրականացվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/2143/47/21434753_90:0:1510:1065_1920x0_80_0_0_f3a5b3397866ce993e6bf21d97b0e382.jpg.webp
լուսացույց, «զվարթնոց» օդանավակայան, խելացի կանգառ, երևան, հայաստան
լուսացույց, «զվարթնոց» օդանավակայան, խելացի կանգառ, երևան, հայաստան
Հաշվի առնելով խաչմերուկի ծանրաբեռնվածությունը՝ լուսացույցը վարորդների համար նվազեցնում կամ երկարացնում է կանաչ լույսի տևողությունը։ Դրա շնորհիվ օդանավակայանի հարևանությամբ գտնվող խաչմերուկի թողունակությունն աճել է 30%-ով։
Երևանի լուսացուցային համակարգի համար ընկերությունը մշակել է արհեստական բանականության կիրառմամբ նոր կառավարման համակարգ և Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցնելով` այն փորձարկել նշված տարածքում։
Համակարգը վերլուծում է հսկող տեսախցիկների տվյալները և ավտոմատ կերպով կարգավորում կանաչ լույսի տևողությունը: Եթե ուղղություններից մեկում մեծ թվով մեքենաներ են կուտակվում, լուսացույցն ավելացնում է ընթացքի տևողությունը։
Մշակողները նաև ալգորիթմում ներդրել են ամենօրյա տրանսպորտային հոսքերի մասին տվյալները: Կախված օրվա ժամից՝ համակարգը հաշվի է առնում Երևան-Էջմիածին երթևեկության ինտենսիվության փոփոխությունները, դեպի օդանավակայան մեկնող մեքենաների հոսքը և առաջնահերթությունը տալիս ամենածանրաբեռնված ուղղությանը։
«Լուսացույցը տեղադրվել է անցած տարվա նոյեմբերին, փորձարկման արդյունքներով խաչմերուկի թողունակությունն աճել է 30 %-ով։ Այժմ քաղաքապետարանի հետ քննարկում ենք ամբողջ քաղաքում կամ առանձին թաղամասերում նման համակարգ ներդնելու հնարավորությունը»,- նշեց Խաչատրյանը։
Նրա խոսքով` քաղաքի մասշտաբով արդյունավետ գործելու համար խելացի լուսացույցները պետք է միավորվեն մեկ ցանցում։ Հակառակ դեպքում, մեկ խաչմերուկում հզորության ավելացումը կարող է հանգեցնել հարակից տարածքների խցանումների:
Բացի այդ, համակարգում ներդրված է խցանումների դեմ պայքարի հատուկ ալգորիթմ։ Այն հերթականությամբ կրճատում է մեքենաների հերթերը երթևեկության տարբեր ուղղություններով, ինչը հնարավորություն է տալիս ծանրաբեռնված ժամերին թեթևացնել խաչմերուկները։
«Ըստ էության, խելացի լուսացույցը կկարողանա կատարել երթակարգավարի գործառույթների մի մասը»,- հավելեց Խաչատրյանը։
Նա նաև նշեց, որ ճկուն կառավարման անցնելիս վարորդներին խորհուրդ է տրվում հրաժարվել հետհաշվարկի ժամանակաչափերից, քանի որ ազդանշանների տևողությունը տարբեր կլինի՝ կախված երթևեկության իրավիճակից։ Հետիոտների համար նման ժամանակաչափերը կարող են պահպանվել:
Խաչատրյանի խոսքով` նոր համակարգի գործարկման համար լուսացույցների փոխարինում պետք չէ, բավական է տեղադրել կառավարման նոր համակարգեր։ Ընկերությունը գրեթե ամբողջությամբ տեղայնացրել է դրանց արտադրությունը Հայաստանում։
Բարձր տեխնոլոգիաների «Rise. Silicon Mountains» ցուցահանդեսն ու համաժողովը կազմակերպվել է Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության կողմից: Միջոցառումն իրականացվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։