«Ատում ենք Նիկոլին վերարտադրողներին, այդ երեխեքի արյունը ձեր հոգու վրա է, հայելու մեջ նայի՝ կտեսնես». վիճաբանություն՝ Ազատության հրապարակում

«Վիդիշ լի քաղաքական գործիչներ, 0.1 տոկոս, 0.2 տոկոս։ Ատում եմ ձեզ բոլորիդ»,- այսօր Ազատության հրապարակում «Նժար» սահմանադրական շարժման անդամներին այսպես վրդովված դիմեց մի քաղաքացի։

«Գնացեք՝ ձեր Նիկոլին ատեք»,- արձագանքեցին «Նժարի» անդամները։

Հիշեցնենք, որ «Նժարի» անդամները քաղաքական ուժերին հրավիրել էին Ազատության հրապարակ՝ միասնական վերահաշվարկ կատարելու և հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել երեկ խորհրդարանական ընտրություններին։ Այսօր Ազատության հրապարակ քաղաքական այլ ուժերից ոչ մեկը այդպես էլ չներկայացավ։

«Նժարի» անդամների ու իրենց քննադատող քաղաքացու միջև սկսվեց վիճաբանություն։

«Ատում ենք Նիկոլին վերարտադրողներին, այդ երեխեքի արյունը ձեր հոգու վրա է, հայելու մեջ նայի՝ կտեսնես»,- ասաց «Նժարի» անդամներից մեկը, հետո միասին սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, դավաճան»։

«Դե լավ, այսպես գոհ, երջանիկ 0,1 տոկոսանոցներով հավաքվեք ու կանգնեք»,- ասաց վիճաբանող քաղաքացին ու հեռացավ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment