Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

https://arm.sputniknews.ru/20260609/rubivon-shnvorhavvorel-e-pashinjanin-yntrutjunnerum-haghtanaki-kapakcutjamb–103274618.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102544095_163:0:1500:1003_1920x0_80_0_0_1daf724d472923aee9c67c239caa5187.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարկո ռուբիո, ամն, նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ

մարկո ռուբիո, ամն, նիկոլ փաշինյան, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է «պատմական վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի» նպատակների առաջմղմանը։

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ և վերահաստատել աջակցությունը Երևանի «խաղաղության օրակարգին»: Համապատասխան հայտարարությունը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրվելու կապակցությամբ: Միացյալ Նահանգները աջակցում է վարչապետին և Հայաստանին խաղաղության ձգտման հարցում»,-ասված Է Ռուբիոյի հայտարարության մեջ:

Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է «պատմական վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի» նպատակների առաջմղմանը, ներառյալ TRIPP նախագծի իրականացումը: Ռուբիոյի խոսքով ՝ ԱՄՆ-ն ակնկալում է շարունակել համատեղ աշխատանքը Հայաստանի իշխանությունների հետ՝ Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար:

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։

Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:

Leave a comment