Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ՝ ԹՐԻՓՓ-ը․ Ռուբիոն շնորհավորել է վարչապետին


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։


 


«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր կուսակցության վերընտրվելու կապակցությամբ: ԱՄՆ-ն կանգնած է վարչապետի և Հայաստանի կողքին խաղաղության հաստատման գործում։


 


Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության պատմական գագաթնաժողովի նպատակները, ներառյալ՝ ԹՐԻՓՓ-ի իրականացումը: Անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից անդին խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համա»,- ասվում է ուղերձում։

Դիտումների քանակ7

Leave a comment