Այսօր Երկրին կարող է ուժեղ մագնիսական փոթորիկ հարվածել

Բաժանորդագրվել

Այն կարող է ազդել մետեոպայմաններից կախում ունեցող մարդկանց ինքնազգացողության վրա:

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Մոդելային հաշվարկների համաձայն՝ հունիսի 6-ին Արեգակի կողմից արտանետված պլազմային ամպերից մեկը պետք է այսօր հասնի Երկիր։ Մագնիսական փոթորկի հավանականությունը գնահատվում է 96%»,-գրել է նա։

G3 դասի մագնիսական փոթորիկները կարող են աննշան խափանումներ առաջացնել էլեկտրացանցերի և արբանյակային համակարգերի աշխատանքում։ Բացի այդ, դրանք կարող են ազդել մետեոպայմաններից կախում ունեցող մարդկանց ինքնազգացողության վրա:

Leave a comment