Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է

Բաժանորդագրվել

Մեքենայում բռնկված հրդեհը հնարավոր է եղել մարել 3 ժամ անց։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Կոտյաքի մարզի Ջրվեժ բնակավայրի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել, ինչի հետևանքով վարորդը հոսպիտալացվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Դեպքի մասին ահազանգը ստացվել է հունիսի 8-ին, ժամը 14։14-ին։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե քարին և կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը հոսպիտալացվել է»,– ասված է հաղորդագրությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։24-ին, մարվել՝ 17։28-ին: Ավտոմեքենան այրվել է։

Leave a comment