https://arm.sputniknews.ru/20260608/inchu-en-sahmanamerdz-gjughern-u-artagna-ashkhatvoghnern-yntrel-qpin-verlutsabani-kartsiqy–103258274.html
Ինչո՞ւ են սահմանամերձ գյուղերն ու արտագնա աշխատողներն ընտրել ՔՊ–ին. վերլուծաբանի կարծիքը
Ինչո՞ւ են սահմանամերձ գյուղերն ու արտագնա աշխատողներն ընտրել ՔՊ–ին. վերլուծաբանի կարծիքը
Sputnik Արմենիա
Ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սահմանամերձ ու հատկապես Ադրբեջանին սահմանակից որոշ համայնքներում… 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T20:09+0400
2026-06-08T20:09+0400
2026-06-08T20:09+0400
հակոբ բադալյան
ազգային ժողովի ընտրություններ
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102358759_0:0:1280:720_1920x0_80_0_0_ea15ff8cf5874abffe208d4000cdbc5b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հունիսի 7-ի ընտրությունների քվեարկության արդյունքների վրա, հատկապես սահմանամերձ բնակավայրերում, վճռորոշ ազդեցություն է ունեցել պատերազմի շանտաժը. Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։Ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սահմանամերձ ու հատկապես Ադրբեջանին սահմանակից որոշ համայնքներում, որտեղ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, վերահսկողության տակ է պահում արոտավայրերն ու ջրի բնական աղբյուրները, «Քաղաքացիական պայմանագիրն» ակնհայտ բարձր ձայներ է հավաքել։ Իշխող ուժը բավական շատ ձայներ է ստացել նաև այն մարզերում, որտեղ բնակչության ապրուստի հիմնական միջոցը արտագնա աշխատանքն է, տղամարդիկ տարվա մեծ մասն ապրում են Ռուսաստանում, որպեսզի ապահովեն իրենց ընտանիքների ապրուստը հայրենիքում։ Թե ինչու է Ռուսաստանում աշխատող հայաստանցին ընտրում ՌԴ–ի հետ հարաբերությունները լարող ու ԵՄ անդամակցություն քարոզող քաղաքական ուժին, Հակոբ Բադալյանն իր բացատրությունն ունի։ «Այդ հանգամանքը ցույց է տալիս, որ տարածվող քարոզչությունը, թե Ռուսաստանում ընդհուպ հատուկ ծառայությունների մակարդակով փորձում են ազդեցություն ունենալ այնտեղ աշխատող հայերի վրա, բացարձակ կեղծ է։ Հիշեցնեմ, որ այդ մասին ընդհուպ պետական մակարդակով` արտաքին հետախուզական ծառայության զեկույց կար։ Եվ փաստացի տեղի է ունեցել իրականության նենգափոխում` հենց քարոզչական տրամաբանությունից ելնելով, որովհետև հակառակ պարագայում արտագնա աշխատանքի մեկնող բնակչություն ունեցող մարզերում պետք է լրիվ հակառակ պատկեր տեսնեինք»,– արձանագրում է վերլուծաբանը։Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացման սցենարին, Բադալյանի կարծիքով, ընտրողների քվեարկության արդյունքները վկայում են, որ նրանք այդպիսի անշրջելի վտանգ պարզապես չեն տեսնում։ Եվ դրանում, նրա խոսքով, հնարավոր է որոշակի դեր են ունեցել Փաշինյանի հավաստիացները, թե ընտրություններից հետո ամեն ինչ կկարգավորվի։ Ինչ վերաբերում է քարոզարշավից առաջ ու դրա ընթացքում անընդհատ թմբկահարվող հիբրիդային սպառնալիքների ու պատերազմի մասին խոսույթին, որն այդպես էլ բուն ընտրական գործընթացում գոնե շարքային ընտրողներն այդպես էլ չտեսան ու չզգացին, Հակոբ Բադալյանի համոզմամբ, պարզապես մի միջոց էր Եվրամիության ակնկալիքները բավարարելու, այն է` Հայաստանում առավելություն ունենալ ռուսական ներկայության կամ ռուսական հեռանկարների հանդեպ։Այդուհանդերձ, անկախ առկա պայմանավորվածություններից, Հակոբ Բադալյանի համոզմամբ, Հայաստանի տնտեսության համար ռուսական ուղղությունը գործնականում մնում է անփոխարինելի` առնվազն առաջիկա տարիների համար, եթե ոչ ընդմիշտ` հաշվի առնելով ավելի լայն, աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական գործոնները։ Իսկ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով, մեր զրուցակցի բնորոշմամբ` Հայաստանը կարող է կորցնել շուկա, որտեղ ունի իր դերը, տեղը, ճանաչումը, և դրա փոխարեն այդպես էլ ձեռք չբերել նորը` ունենալով տնտեսական կորուստներ։ Իսկ Հայաստանի քաղաքացիների կորուստներն այդ դեպքում սոցիալ–տնտեսական կլինեն։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102358759_298:0:1258:720_1920x0_80_0_0_bb86f3c6cfadefe0253cb47322cff235.jpg.webp
հակոբ բադալյան, ազգային ժողովի ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
հակոբ բադալյան, ազգային ժողովի ընտրություններ, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սահմանամերձ ու հատկապես Ադրբեջանին սահմանակից որոշ համայնքներում, որտեղ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, «Քաղաքացիական պայմանագիրն» ակնհայտ բարձր ձայներ է հավաքել։
«Ըստ ամենայնի, այստեղ դեր է կատարել պատերազմի այն շանտաժը, որ անում էր Նիկոլ Փաշինյանը` հայտարարելով, որ եթե ինքը չհաղթի, ապա կլինի պատերազմ։ Եթե հաշվի առնենք, որ սահմանամերձ գյուղերում այդ հարցերի վերաբերյալ, բնականաբար, շատ ավելի զգայուն են մարդիկ, պարզ է, որ դա իր ազդեցությունը նրանց հոգեբանական ընկալումների վրա կարող է թողնել»,– ասում է Բադալյանը։
Ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ սահմանամերձ ու հատկապես Ադրբեջանին սահմանակից որոշ համայնքներում, որտեղ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, վերահսկողության տակ է պահում արոտավայրերն ու ջրի բնական աղբյուրները, «Քաղաքացիական պայմանագիրն» ակնհայտ բարձր ձայներ է հավաքել։ Իշխող ուժը բավական շատ ձայներ է ստացել նաև այն մարզերում, որտեղ բնակչության ապրուստի հիմնական միջոցը արտագնա աշխատանքն է, տղամարդիկ տարվա մեծ մասն ապրում են Ռուսաստանում, որպեսզի ապահովեն իրենց ընտանիքների ապրուստը հայրենիքում։
Թե ինչու է Ռուսաստանում աշխատող հայաստանցին ընտրում ՌԴ–ի հետ հարաբերությունները լարող ու ԵՄ անդամակցություն քարոզող քաղաքական ուժին, Հակոբ Բադալյանն իր բացատրությունն ունի։
«Այդ հանգամանքը ցույց է տալիս, որ տարածվող քարոզչությունը, թե Ռուսաստանում ընդհուպ հատուկ ծառայությունների մակարդակով փորձում են ազդեցություն ունենալ այնտեղ աշխատող հայերի վրա, բացարձակ կեղծ է։ Հիշեցնեմ, որ այդ մասին ընդհուպ պետական մակարդակով` արտաքին հետախուզական ծառայության զեկույց կար։ Եվ փաստացի տեղի է ունեցել իրականության նենգափոխում` հենց քարոզչական տրամաբանությունից ելնելով, որովհետև հակառակ պարագայում արտագնա աշխատանքի մեկնող բնակչություն ունեցող մարզերում պետք է լրիվ հակառակ պատկեր տեսնեինք»,– արձանագրում է վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացման սցենարին, Բադալյանի կարծիքով, ընտրողների քվեարկության արդյունքները վկայում են, որ նրանք այդպիսի անշրջելի վտանգ պարզապես չեն տեսնում։ Եվ դրանում, նրա խոսքով, հնարավոր է որոշակի դեր են ունեցել Փաշինյանի հավաստիացները, թե ընտրություններից հետո ամեն ինչ կկարգավորվի։
«Ուզում եմ հիշեցնել հունիսի 1–ին տեղի ունեցած Փաշինյան-Պուտին զրույցը, որը մեծ հաշվով, ինչ-որ առումով հակասության մեջ էր մտնում այն լարվածության հետ, որ կար արտահանման սահմանափակումների կամ այդ օրերի հռետորաբանության հետ։ Եվ սա հասարակության մոտ թողնում էր բավականին բազմիմաստ և ոչ միանշանակ տպավորություն։ Այնպես որ, կարծում եմ, այդ հանգամանքները իրենց դերը խաղացել են և մարդիկ չեն համարել, որ անշրջելի ռիսկեր կան Ռուսաստանի հետ հարաբերության առումով»,– նկատում է Բադալյանը։
Ինչ վերաբերում է քարոզարշավից առաջ ու դրա ընթացքում անընդհատ թմբկահարվող հիբրիդային սպառնալիքների ու պատերազմի մասին խոսույթին, որն այդպես էլ բուն ընտրական գործընթացում գոնե շարքային ընտրողներն այդպես էլ չտեսան ու չզգացին, Հակոբ Բադալյանի համոզմամբ, պարզապես մի միջոց էր Եվրամիության ակնկալիքները բավարարելու, այն է` Հայաստանում առավելություն ունենալ ռուսական ներկայության կամ ռուսական հեռանկարների հանդեպ։
«Այդ սպառնալիքով, սպառնալիքի մասին խոսակցությամբ և քարոզչությամբ իշխանությունը նախ իր էլեկտորատի հետ աշխատեց, ապա աշխատեց ԵՄ–ի հետ։ Այսինքն՝ այդ հիբրիդային պատերազմը, դրա դեմ պայքարելու պատրաստակամությունը և այլն ընդամենը միջոց էր վաճառելու այդ թեման սեփական էլեկտորատի վրա և վաճառելու այդ թեման ԵՄ–ի վրա, կամ փոխանակելու ԵՄ–ի հետ այդ թեման փոխադարձ ինչ-որ պայմանավորվածություններով»,– կարծում է վերլուծաբանը։
Այդուհանդերձ, անկախ առկա պայմանավորվածություններից, Հակոբ Բադալյանի համոզմամբ, Հայաստանի տնտեսության համար ռուսական ուղղությունը գործնականում մնում է անփոխարինելի` առնվազն առաջիկա տարիների համար, եթե ոչ ընդմիշտ` հաշվի առնելով ավելի լայն, աշխարհատնտեսական և աշխարհաքաղաքական գործոնները։
Իսկ իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով, մեր զրուցակցի բնորոշմամբ` Հայաստանը կարող է կորցնել շուկա, որտեղ ունի իր դերը, տեղը, ճանաչումը, և դրա փոխարեն այդպես էլ ձեռք չբերել նորը` ունենալով տնտեսական կորուստներ։ Իսկ Հայաստանի քաղաքացիների կորուստներն այդ դեպքում սոցիալ–տնտեսական կլինեն։