Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանում անցկացված խորհրդարանի ընտրության վերաբերյալ։
«Ուրախ ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանի ընտրությունը հաջողությամբ ավարտվեց խաղաղ ու հանգիստ մթնոլորտում։ Ցանկանում ենք, որ ընտրությունների արդյունքներն օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար։
Հուսով ենք, որ հետընտրական շրջանում կստեղծվեն պայմաններ, որոնք հնարավորություն կտան Ադրբեջանին և Հայաստանին ստորագրելու վերջնական խաղաղության համաձայնագիրը:
Այդ նպատակով Թուրքիան, ինչպես և նախկինում, կշարունակի իր ներդրումն ունենալ տարածաշրջանային կայունության ու բարգավաճման գործում՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա»,- ասված է Թուքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ: