https://arm.sputniknews.ru/20260608/qvearkelu-hamar-rdic-zhamanats-hvovhannes-sahakjani-nkatmamb-bacakajelu-argelq-e-kirarvel-103268531.html
Քվեարկելու համար ՌԴ–ից ժամանած Հովհաննես Սահակյանի նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել
Քվեարկելու համար ՌԴ–ից ժամանած Հովհաննես Սահակյանի նկատմամբ բացակայելու արգելք է կիրառվել
Sputnik Արմենիա
Հովհաննես Սահակյանին ձերբակալել էին «Զվարթնոց» օդանավակայում, երբ նա արդեն ցանկանում էր վերադառնալ ՌԴ։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T18:45+0400
2026-06-08T18:45+0400
2026-06-08T18:59+0400
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
«զվարթնոց» օդանավակայան
քվեարկություն
ռուսաստան
ձերբակալություն
արգելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/16/73709036_0:0:1920:1080_1920x0_80_0_0_631abb17595074093c532d5794ea2635.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին քննչական կոմիտեից։Ավելի վաղ նա «Զվարթնոց» օդանավակայանում հարցազրույց էր տվել և ասել, որ եկել է քվեարկելու և շուտ մեկնելու է. «Էրեխեքի հետ ենք եկել, կարող ա իրավիճակը խառնվի, չմնանք բարդություններին»։ Նրա մասնակցությամբ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, իսկ տղամարդը ձերբակալվել էր հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում, երբ փորձում էր ՌԴ վերադառնալ։ Ըստ ՔԿ–ի` Հ.Ս.–ն, տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։Հավելենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր առավոտյան այցելել էին ձերբակալված Հովհաննես Սահակյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ և քննարկել նրա բարձրացրած հարցերը։Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/16/73709036_240:0:1680:1080_1920x0_80_0_0_c002f01535ce282ec4fe85d1f39fb80c.jpg.webp
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «զվարթնոց» օդանավակայան, քվեարկություն, ռուսաստան, ձերբակալություն, արգելք
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «զվարթնոց» օդանավակայան, քվեարկություն, ռուսաստան, ձերբակալություն, արգելք
Հովհաննես Սահակյանին ձերբակալել էին «Զվարթնոց» օդանավակայում, երբ նա արդեն ցանկանում էր վերադառնալ ՌԴ։
«Հանցագործության մասին չհայտնած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,– ասացին ՔԿ–ից։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: