ԲՀԿ–ի բավականին մեծ ծավալի ձայներ ուղղակի չեն հաշվարկվել. Արման Աբովյան

https://arm.sputniknews.ru/20260608/bhki-bavakanin-mets-tsavali-dzajner-ughghaki-chen-hashvarkvel-arman-abvovjan-103265518.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/08/103262840_67:0:2342:1706_1920x0_80_0_0_2f4df5a6bc738fe4d3ed12d289c00136.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)

Բաժանորդագրվել

Էլինար Վարդանյանն իր հերթին նշեց, որ ընտրատեղամասերում արձանագրված անճշտությունների ուղղման պարագայում ձայները բավարարելու են, որ ԲՀԿ–ն սահմանված 4 տոկոսի շեմը կարողանա հաղթահարել։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը խիստ մտահոգիչ է համարում ԱԺ ընտրությունների ընթացքը։ Այդ մասին նա այսօր ասաց մամուլի ասուլիսի ժամանակ։

«Տարօրինակ գործընթացների ականատեսը եղանք գիշերը ձայերի հաշվարկի ժամանակ։ Ձայների հաշվարկը պարբերաբար ընդհատվում էր, ու բացարձակ թվերի հետ կապված տարօրինակ փոփոխություններ էին լինում»,– ասաց նա։

Աբովյանը տեղեկացրեց, որ իրենք վերահաշվարկի գործընթացի մեջ են, իսկ թե քանի ընտրատեղամասերում է վերահաշվակի գործընթաց սկսվել, նա դժվարացավ ասել։

Նրա խոսքով` ընդամենը 4 ընտրատեղամասի վերահաշվարկից արդեն իսկ 120 ձայն վերադարձվել է կուսակցությանը, և այդ մասին քաղվածքները ներկայացրել են ԿԸՀ` ճշտգրտումներ անելու։

«Խնդիրները, որոնց մենք ականատես ենք լինում, ոչ թե տեխնիկական բնույթի են, այլ քաղաքական` հաշվի առնելով քաղաքական այն պրոցնեսները, որոնք հետագայում կարող են տեղի ունենալ ԱԺ–ում։ Եթե խորհրդարանում լինի 3 ընդդիմադիր ուժ, այդ դեպքում այլ պրոցես կարող է ընթանալ ԱԺ–ում, իսկ եթե լինի 2 ընդդիմադիր ուժ` լրիվ այլ»,– նշեց Աբովյանը։

Նա այս պահին խուսափեց որևէ խոսք ասել ԿԸՀ–ի մասին. միայն նշեց, որ անգամ ձայների հպանցիկ ուսումնասիրությունները ցույց են տալիս` ԲՀԿ–ի բավականին մեծ ծավալի ձայներ ուղղակի չեն հաշվարկվել։

Ինչ վերաբերում է հարցին` մանդատները կվերցնեն, թե ոչ, Աբովյանը նշեց, որ այս պահին չի կարող հստակ որևէ պատասխան տալ, քանի որ կուսակցությունում բոլոր որոշումներն ընդունվում են կոլեգիալ։

«Մենք մանդատի կռիվ չենք անում, մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ գնալու ենք մեր ընտրողների ամեն ձայնի հետևից»,– ընդգծեց նա։

ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանն իր հերթին նշեց, որ ընտրատեղամասերում արձանագրված անճշտությունների ուղղման պարագայում ձայները բավարարելու են, որ ԲՀԿ–ն սահմանված 4 տոկոսի շեմը կարողանա հաղթահարել։

Նա նշեց, որ եղել է ընտրատեղամաս, որի արձանագրությունում նշված է, որ ԲՀԿ–ն ունի 77 ձայն, սակայն վերջնական փաստաթղթում գրված է 1 ձայն։

«Երբ դեռ 25 տոկոսը չի ամփոփվել, Փաշինյանն իր վրա է վերցնում ԿԸՀ նախագահի գործառույթն ու որոշում, թե իրենք ինչ ձայներով են հաղթել, իսկ առավոտյան հանկարծ հայտնաբերում է, որ իրենք ԱԺ–ում կարևոր որոշումներ կայացնելու համար չեն ունենալու բավարար ձայներ, ու հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում ԲՀԿ–ի ձայների կորուստ»,– հայտարարեց Վարդանյանը։

Leave a comment