Բաժանորդագրվել
Պատգամավորի թեկնածուն կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, որոնք ականատես են եղել որևէ ընտրախախտման, դիմեն իրենց։
Խորհրդարանական ընտրությունների արդյունքները ժողովրդի կամքն արտահայտող ու արտացոլող թվեր չեն։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը։
«Աննախադեպ էին ընտրությունները՝ խախտումների ծավալով։ Մենք հիմա զբաղված ենք այդ խախտումները գույքագրելով, որոնք թե՛ բովանդակային, թե՛ տեխնիկական բնույթ ունեն։ Բնականաբար, դրանք էականորեն ազդել են այս արդյունքների վրա։ Սրանք ժողովրդի կամքն արտահայտող ու արտացոլող թվեր չեն»,-ասել է Մելոյանը։
Նա կոչ է արել բոլոր այն քաղաքացիներին, որոնք ականատես են եղել որևէ տեսակի ընտրախախտման, դիմեն իրենց։