Կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը և Արամայիս Թախմազյանը հայց են ներկայացրել եկեղեցու դեմ

https://arm.sputniknews.ru/20260206/kargalujts-arvats-stepan-asatrjany-ev-aramajis-takhmazjany-hajc-en-nerkajacrel-ekeghecu-dem-98493053.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1a/98126591_65:0:1202:853_1920x0_80_0_0_a83a6f3a602d5c7735c270ab01dc4a24.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կարգալույծ, դատարան, ստեփան ասատրյան, տեր թադե քահանա թախմազյան

կարգալույծ, դատարան, ստեփան ասատրյան, տեր թադե քահանա թախմազյան

Բաժանորդագրվել

Նրանք պահանջում են, որ դատարանը չեղարկի Ամենայն հայոց կաթողիկոսի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. Կարգալույծ արված քահանա Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե) հայց են ներկայացրել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ։ Այս մասին տեղականում ենք դատական տեղեկատվական համակարգից։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գործերը վարույթ են ընդունվել։

Երկուսն էլ պահանաջում են անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի որոշումները և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։

Ստեփան Ասատրյանի գործը մակագրվել է դատավոր Սիմա Լևոնի Աբովյանին, Արամայիս Թախմազյանինը` դատավոր Հովհաննես Պարգևի Մելքոնյանին։

Հիշեցնենք` 2025–ի հոկտեմբերի 21–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել տեր Արամ քահանա Ասատրյանը (ավազանի անունը` Ստեփան Ասատրյան): ՀԱԵ-ի կողմից կարգալույծ արված, իրեն Նիկոլ Փաշինյանի անվերապահ աջակից հռչակած Ստեփան Ասատրյանը, սակայն, հոկտեմբերի 26-ին ինքնահռչակ կերպով «պատարագ» է հայտարարել Հովհաննավանք եկեղեցում՝ հրապարակավ սպառնալով 10.000 մարդու ներկայություն ապահովել այդ միջոցառմանը, որին իր մասնակցության մասին նախապես հայտարարել էր նաև Նիկոլ Փաշինյանը:
Դեռ հոկտեմբերի 23-ին Մայր աթոռը Ասատրյանից պահանջվել էր ազատել Հովհաննավանքը և եկեղեցու բանալիները հանձնել Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ տեր Շնորհք աբեղա Պալոյանին, իսկ Մայր աթոռի կողմից ծառայողական նպատակներով տրամադրված բնակարանն ազատել մինչև 2026 թվականի հունվարի 15-ը։
2026–ի հունվարին հայտնի դարձավ, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին դատի է տվել Ստեփան Ասատրյանին։ Եկեղեցին 2 հայց է ներկայացրել Ասատրյանի դեմ։

Leave a comment